Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետեր Չեխն անդրադարձել է իր նոր խաղընկերոջը՝ Հենրիխ Մխիթարյանին և նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հիանալի խաղացող է:

«Անկեղծորեն հավատում եմ, որ մեր խաղաոճը համապատասխանում է իրեն:

«Շախտյոր»-ում, «Բորուսիա»-ում և Հայաստանի հավաքականում իր ելույթներից գիտենք, թե որքան հիանալի, արագ, գնդակի հետ լավ աշխատող ֆուտբոլիստ է Մխիթարյանը:

Համոզված եմ՝ մենք կտեսնենք նրա իրական որակը: Նա շատ խելացի խաղացող է, հմուտ և արագ:

Չեխիայի հավաքականի կազմում շատ անգամներ եմ խաղացել նրա դեմ և տեսել եմ, թե որքան լավ խաղացող է նա»,- Չեխի խոսքը մեջբերում է Standard-ը: