Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարաններից մեկում այս առավոտ պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Հայտնի է, որ պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 6-ը, ևս 1 մարդ համարվում է անհայտ կորած:

Դեպքը տեղի է ունեցել նահանգի Լինշու շրջանում, տեղի իշխանությունների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ պայթյունը որոտացել է տեխսպասարկման աշխատանքների ժամանակ:

Բոլոր տուժածները, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում, տեղափոխվել են հիվանդանոց: 

Պայթյունի պատճառներն ու այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, տարվում է հետաքննություն: