Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վիննը, որը մի քանի խաղատների սեփականատեր Է, թողել Է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հասցեին սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են հնչել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:
Վինն իրեն մեղավոր չի համարում սեռական ոտնձգությունների մեջ:
«Վերջին շաբաթներին ես հայտնվել եմ բացասական գովազդի կենտրոնում: Ես խորհում Էի այն բանի շուրջ, թե ինչ մթնոլորտ Է դա ստեղծում. այնպիսի մթնոլորտ, որում հապճեպ դատողություններն ավելի կարեւոր են մնացած ամեն ինչից, ներառյալ փաստերը: Ես եկա այն եզրակացության, որ ներկա պայմաններում չեմ կարող արդյունավետ աշխատել: Այնպես որ անհապաղ թողնում եմ գլխավոր տնօրենի եւ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, ընկերություն, որը ես եմ հիմնել, եւ որը սիրում եմ»,-հայտարարել Է միլիարդատեր բիզնեսմենը:
Իր հերթին, ընկերությունը շնորհակալություն Է հայտնել Վիննին այն բանի համար, որ նա «ստեղծել Է ժամանակակից Լաս Վեգաս» եւ շատ բան արել զվարճանքի ինդուստրիայի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: