Փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագծին: Արձանի տեղադրումը նախատեսվում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հաշվի առնելով հայոց պետականության ստեղծման գործում Արամ Մանուկյանի նշանակալի ավանդն ու ծավալած գործունեությունը: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2017թ. հունիսի 19-ին հայտարարվել էր Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017թ. սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը:

 
«Երկիր Ծիրանի» և «Ելք» խմբակցությունները դեմ էին այս որոշմանը:
 
«Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն անդրադառնալով դրոշին՝ նկատեց.
 
«Արամ Մանուկյանը հնդիկ կին չէ, որ սարիի մեջ փաթաթեն, ոչ էլ հռոմեացի է: Ավելին՝ դա մեր ազգային դրոշն է, որը գետնին են գցել»:
 
Տեսանյութը՝ asekose.am-ի: