Կառավարությունը պահուստային ֆոնդից 49 միլիոն դրամ հատկացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին՝ այս տարվա հունիսի 27-ից հուլիսի 4-ն ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում անցկացվելիք «Ֆոլքլայֆ» փառատոնին մասնակցության համար։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Ֆոլքլայֆ» փառատոնում Հայաստանը ներկայացնելը նախատեսվում է իրականացնել «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո:
Նախատեսվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության վերափոխված այն արժեքները, որոնք համայնքի ձևավորման, զարգացման և տնտեսական կայունության հենքն են հանդիսանում:
«Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն իրականացվում է Վաշինգտոնի ազգային զբոսայգում, որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ: Միջոցառումը կազմակերպվում է Սմիթսոնյան հաստատության կողմից, որն ունի հատուկ ֆեդերալ կարգավիճակ»,- ասաց փոխնախարարը: