Իրաքի դատարանը Թուրքիայի առնվազն 15 քաղաքացուհիների կախաղանի միջոցով մահապատժի Է դատապարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին մեղսակից լինելու համար:

Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է BBC News-ը: Որոշ աղբյուների տեղեկատվութամբ՝ դատարանը 16 կանանց դատապարտել Է ցմահ բանտարկության: Դատապարտյալները խոստովանել են, որ օգնել են ահաբեկիչներին հարձակումներ նախապատրաստելու կամ, որ ամուսնացած են եղել խմբավորման մասնակիցների հետ: Նրանք 20-ից մինչեւ 50 տարեկան են: Բաղդադի դատարանում նրանք հայտնվել են սեւ զգեստներով, չորս հոգու գրկներին երեխաներ են եղել:

ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով Իրաքում ձերբակալվել են առնվազն 560 կին եւ 600 երեխա: Նրանցից մի քանի հարյուրն այժմ դատի տակ Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: