«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց, որ Դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների առաջին պաշտոնում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրվել է Գագիկ Հարությունյանի թեկնածությունը՝ հինգ տարի ժամկետով: 

«Անժխտելի է պարոն Հարությունյանի ներդրումը ՀՀ պետականաշինության գործում»,- ասաց «ՀՀԿ» խմբակցության ղեկավարը և կոչ արեց Գագիկ Հարությունյանի թեկնածությունը դնել փակ գաղտնի քվեարկության:

Դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամների առաջին պաշտոնի թեկնածու Գագիկ Հարությունյանն  իր ելույթում նշեց, որ այս հաստատության հետ են կապված ոչ միայն անձամբ իր, այլև մեր երկրի ճակատագրին առնչվող բախտորոշ իրադարձություններ:

«Ես մոտեցա այս ամբիոնին՝ չմարող զգացողությունների այդ բեռն ուսած ու առավել մեծ պատասխանատվությամբ»,- ասաց նա:

 

Վստահեցնում եմ ձեզ, որ անհրաժեշտ դասեր քաղելով տարիների փորձառությունից՝ ձեր վստահության քվեն ստանալու դեպքում անձամբ ես անմնացորդ ջանքեր կգործադրեմ՝ ՀՀ-ում կայացնելու անկախ և հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն»,- ասաց նա:

Տեսանյութերը՝ Tert.am-ի: