Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան շենքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Վաղ առավոտյան չորս անձինք մոտեցել են դեսպանատան շենքին, պահակների ուշադրությունը շեղելու նպատակով լապտերները նետել են ճանապարհին: Այնուհետև Դեսպանատան շենքի դիմացի հատվածի վրա նետել են դեղին, կարմիր և կանաչ ներկանյութեր ու փախել են դեպքի վայրից:

Ոստիկանությունը միջադեպից հետո փակել է դեսպանատան փողոցը: Հետաքննություն է տարվում մեղավորներին բացահայտելու նպատակով: