Լոս Անջելեսի ոստիկանապետ Չալի Բեքի փոխանցմամբ՝ քաղաքի ոստիկանները հայ տղամարդու են գնդակահարել։ Սպանվածը Պանորամա Սիթիի 22-ամյա բնակիչ Օրբել Նազարյանցն է եղել, որը ինքնասպանության հակումներ է ունեցել: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Բեքի խոսքով, ոստիկանները միացրել են իրենց տեսախցիկները եւ ամբողջությամբ արձանագրել միջադեպը։