«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Պատգամավորական մանդատից հրաժարված Հրայր Թովմասյանը, որի ջանքերով հորով-մորով արվեց իշխանությունների ջրաղացին ջուր լցնող սահմանադրական բարեփոխումների օրենքի նախագիծը, ցայտնոտի մեջ է: Նա այս օրերին տխուր-տրտում շրջում է ԱԺ միջանցքներում ու գրեթե ոչ մեկի հետ չի շփվում:

 

«ՉԻ» տեղեկություններով՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Թովմասյանը փաստի առաջ է կանգնել: Նրան հանկարծակիի է բերել այն փաստը, որ Սերժ Սարգսյանն իր մտերիմների շրջանում հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը շատ երիտասարդ է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար եւ կարող է զբաղեցնել միայն ՍԴ շարքային դատավորի պաշտոն»: