Ազգային ժողովում այսօր՝ ժամը 10:30-ին, մեկնարկեց Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրությունը:
Քվեատուփին առաջինը մոտեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Սարոյանը նշեց. «Մեր ոտը խերով ա»,-ապա լրագրողներին խորհուրդ տվեց մարդուն հավեսից չգցել և թողնել, որ աշխատի։ «Ընենց չանենք, որ առավոտ հավես չունենա գործի գնա»,-ասաց Սարոյանը։
Գեներալը նշեց, որ Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրել է Արմեն Սարգսյանին, քանի որ վստահ է՝ վերջինս բանիմաց է և մեր երկիրն առաջ կտանի:
Սարոյանը նաև ընդգծեց, որ հավատում է Արմեն Սարգսյանին և վստահ է, որ Հանրապետության 4-րդ նախագահը մեծ աշխատանք կարող է տանել, որ Հայաստանը մեծ ճանաչում և ձեռքբերում ունենա նաև սփյուռքում՝ ընդգծելով, որ Արմեն Սարգսյանը նաև ներդրումներ կկարողանա ապահովել դեպի Հայաստան:
Տեսանյութը՝ Armlur.am-ի: