ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 2-ի նիստում փոփոխություններ է կատարել «ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում և «Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Վերաձևակերպվել է «ԳՈԼԴ ՍԹՐԻԹ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 317 լիցենզիան, կասեցվել «ՄԵԳԱՏՐՈՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 291 լիցենզիայի գործողությունը, ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Լիաննա Դանիելյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 131 լիցենզիան: