ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հաջող գործարքի դեպքում կշահի ամբողջ աշխարհը և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահը իր թվիթերյան էջում ասել է, որ հանդիպման ժամը և վայրը կհայտնեն ավելի ուշ:
Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ընդունել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպում կազմակերպելու առաջարկը' երկու երկրների միջև առաջացած խնդիրները քննարկելու համար: