2018 թվականին Թբիլիսիից սեւծովյան Բաթում քաղաք հնարավոր կլինի առանց որեւԷ խնդրի հասնել Էլեկտրամոբիլով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է E-Space ընկերության տնօրեն Սուլխան Գվալիան TV Pirveli հեռուստաընկերության եթերում:
E-Space-ն առաջին ընկերությունն Է Վրաստանում, որն զբաղվում Է երկրում Էլեկտրամոբիլների տարածմամբ եւ լցակայանների համապատասխան ցանցի զարգացմամբ: Թբիլիսիից Բաթում հեռավորությունը ավելի քան 370 կիլոմետր Է: «Թբիլիսի-Բաթում ավտոճանապարհին այս տարի չորս լցակայան կտեղակայվի Էլեկտրամոբիլների համար»,-ասել Է Գվալիան, ընդգծելով, որ դա բավարար կլինի Էլեկտրամոբիլով սեւծովյան առողջարան հասնելու համար: Մինչեւ 2018 թվականի վերջը Էլեկտրամոբիլը կարելի կլինի լիցքավորել անվճար, նշել Է Գվալիան:
«Այնուհետեւ մենք կտեսնենք Էլեկտրամոբիլների թվաքանակի աճի դինամիկան եւ որոշում կընդունենք»,-հավելել Է նա: