Մարտի 24-ի ժամը 20:00-ի դրությամբ 8 դեպքում քամուց վնասվել են ծառեր (7-ը Երևանում, 1-ը Արագածոտնի մարզում), 67 դեպքում՝ շինությունների տանիքներ (25-ը Երևանում, 6-ը Արագածոտնի, 2-ը Արմավիրի, 6-ը Արարատի, 2-ը Կոտայքի, 2-ը Գեղարքունիքի, 14-ը Լոռու, 9-ը Շիրակի և 1-ը Տավուշի մարզերում), 10 դեպքում՝ շինությունների կոնստրուկցիոն տարրեր (Երևանում), 4 դեպքում՝ այլ իրեր (3-ը Երևանում, 1-ը Լոռու մարզում): Ընդհանուր առմամբ վնասվել է 5 ավտոմեքենա (Երևանում՝ 2, Լոռու մարզում՝3):

ԵՐԵՎԱՆ

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 13 շենքի տանիքի սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը սալիկները պոկվել թափվել են (0,5 քմ), և թուլացել են տանիքի թիթեղները: Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղները (3 քմ):

Մարտի 24-ին, ժամը 18:50-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 27 շենքի տանիքի թիթեղը պոկվել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ամրացրել են տանիքի թիթեղը (4 քմ):

Մարտի 24-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքն ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան (սեփականատեր Մ. Մ.) տանիքի թիթեղը (4 քմ) պոկվել և ընկել էր. փրկարարները թիթեղը տեղափոխել են անվտանգ տարածք:

Մարտի 24-ին, ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 39ա շենքի տանիքը ուժեղ քամուց թուլացել կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են կոնստրուկցիոն տարրերին ամրացված թիթեղները (15 քմ) և սահմանազատել տարածքը:

Մարտի 24-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 շենքի տանիքը ուժեղ քամուց պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարներն ամրացրել են շենքի տանիքի թիթեղը (1 քմ): Տուժածներ չկան:

ԿՈՏԱՅՔ

Մարտի 24-ին, ժամը 19:10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի արևային հոսանքի կայանը պոկվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ապամոնտաժել են տան տանիքին ամրացված արևային հոսանքի կայանը:

Մարտի 24-ին, ժամը 18:05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 77 շենքի տանիքի թիթեղներն ուժեղ քամուց վնասվել են՝ առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությւոնը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի թիթեղներից մոտ 10 քմ հատված և ամրացրել՝ 8 կառուցատար:

Մարտի 24-ին, ժամը 16:53-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կոտայք» գարեջրի գործարանի շենքի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ): Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:48-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող թիվ 3 հիմնական դպրոցի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 3 հիմնական դպրոցի տանիքից մոտ 162 քմ հատված: Փրկարարներն ամրացրել են տանիքի վնասված հատվածը: Տուժածներ չկան:

ԱՐԱՐԱՏ

Մարտի 24-ին, ժամը 21:57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հրաչյա Թովմասյան փողոցի տներից մեկի տանիքը վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել է տներից մեկի տանիքի ազբեստյա շիֆերը մասամբ (մոտ 30 քմ):

Մարտի 24-ին, ժամը 20:26-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կիսակառույց մշակույթի շենքի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ նոր կառուցվող մշակույթի տան տանիքից պոկվել է մոտ 20 քմ հատված:

Մարտի 24-ին, ժամը 19:26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Շիրվանզադե փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել է տներից մեկի տանիքի թիթեղյա ծածկը մասամբ (մոտ 20 քմ):

Մարտի 24-ին, ժամը 19:51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել և ընկել է. անհրաժեշտ է փրկարարաների օգնոււթյունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել և կախվել է տներից մեկի տանիքի (մոտ 60 քմ) ազբեստյա շիֆերի ծածկը մասամբ (մոտ 30 քմ): Փրկարարները իրականացրել են ամրացման աշխատանքներ:

Մարտի 24-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արևաբույր գյուղի գերեզմանատան փողոցում գտնվող շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է էլ. ենթակայանի վրա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արևաբույր գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող չգործող արտադրամասի տանիքը (մոտ 180 քմ) պոկվել է և (մոտ 90 քմ) ընկել էլ.ենթակայանի վրա: Փրկարարները ապամոնտաժել են էլ.ենթակայանի վրա ընկած կառուցատարերը:

Մարտի 24-ին, ժամը 17:44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց վնասվել է Ս. Մ.-ին պատկանող չբնակեցված տան տանիքի (մոտ 20 քմ) թիթեղյա ծածկը և Ա. Կ.-ին պատկանող տան պատուհանները:

Մարտի 24-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Բակունց փողոցիտներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց վնասվել է Ֆ. Շ.-ին պատկանող տան տանիքի (մոտ 30 քմ) թիթեղյա ծածկը և Հ. Ս.-ին պատկանող ապակե ջերմոցային տնտեսությունը (մոտ 120 քմ):

Մարտի 24-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց վնասվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամուց ամբողջությամբ վնասվել է տներից մեկի տանիքի ազբեստյա շիֆերի ծածկը (մոտ 300 քմ): Տուժածներ չկան:

ԱՐԱԳԱԾՈՏՆ

Մարտի 24-ին, ժամը 15:54-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ակունք գյուղում քամուց վնասվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տան տանիքն ամբողջությամբ վնասվել է (մոտ 200 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխմարզպետին և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին: Տուժածներ չկան:

ՇԻՐԱԿ

Մարտի 24-ին, ժամը 19:38-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 7 շենքի տանիքը մասամբ պոկվել է, կան կախված թիթեղներ, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են 2 թիթեղ (մոտ 2 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 18:41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի ժամանման սպասասրահի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 5 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 64 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են 1 երկաթյա թիթեղ (մոտ 1,5 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակի թիվ 1 շենքի տանիքի երկաթյա թիթեղները քամուց պոկվել և կախվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 1 երկաթյա թիթեղ (մոտ 10 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության և Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետերին: Տուժածներ չկան:

ԱՐԱՄԱՎԻՐ

Մարտի 24-ին, ժամը 18:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում քամուց պոկվել է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 16:00-ի սահմաններում քամուց պոկվել է Շիրակի փողոցի տներից մեկի տանիքի մոտ 50 քմ հատվածը: Տուժածներ չկան: Մարտի 24-ին, ժամը 17:22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի կախովի առաստաղը քամուց պոկվել և կախվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են բնակարանի պատշգամբի թիթեղյա առաստաղը՝ մոտ 2 քմ: Տուժածներ չկան:

Մարտի 24-ին, ժամը 15:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 15:00-ի սահմաններում քամուց ամբողջությամբ պոկվել է տներից մեկի տանիքը (մոտ 50 քմ): Ստացված տեղեկությունը փոխանցվել է Նալբանդյանի համայնքապետին և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին: Տուժածներ չկան:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։
Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել 30-35 մ/վրկ, Կոտայքում, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Վայոց Ձորում և Երևանում քամու պոռթկումները կարող են հասնել 20-25 մ/վրկ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր կամ ծառի ճյուղեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, ընկնեն գովազդային վահանակներ, էլեկտրոհաղորդման գծեր և այլ առարկաներ։
Պայմանավորված նման վտանգավոր օդերևութաբանական իրադրությամբ՝ նախարարությունն ազգաբնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին կոչ էր արել ցուցաբերել հնարավորինս զգոնություն։