«Հայկական ժամանակը» գրում է. Այսօր ԶԼՄ-ներում շրջանառության մեջ է դրվել հաջորդ կառավարության մոտավոր և խիստ նախնական կազմը:

Մասնավորապես նշվում է, որ նոր կառավարությունում ունենալու ենք առողջապահության նոր նախարար՝ ի դեմս ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի:

«Ես առայժմ, եթե հնարավոր է՝ ծիծաղեմ»,- այսպես է արձագանքել հայտնի միկրովիրաբույժը իր՝ նախարար դառնալու մասին տեղեկություններին:

Իսկ եթե Արտավազդ Սահակյանին առաջարկվի ստանձնել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, կընդունի՞ նա այդ առաջարկը:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում: