Հանրապետական վերնախավն այսօր այցելել էր եռաբլուր՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա առթիվ հարգելու նրա հիշատակը։ Լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը հայտնեց, որ պատրաստ է իր տեղը զիջել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին, ով Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարն է։
Դավիթ Օհանյանը նաև նշեց, որ այս հարցը որոշողը Հանրապետական կուսակցությունն է։