Մարտի 31-ին, ժամը 15:15-ին Երևան քաղաքի Ազատության պողոտա 2/2 հասցեում գտնվող «Ռեդիսոն բլու» հյուրանոցային համալիրից «սոս» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել:

Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, Աղետների բժշկության կենտրոն հերթապահ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 15:31-ին հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան:

Պարզվել է հյուրանոցի շոգեբաղնիքում առկա է ծխապատ գոտի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: