Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակ քաղաքի սկզբնամասում բախվել են Mercedes մակնիշի 041 AD 61 համարանիշի և DAF մակնիշի բեռնատար ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի էլ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխվածն ազգությամբ թուրք է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: