Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Վատիկանից «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս պապը և Սերժ Սարգսյանն առանձնազրույց են ունեցել:

 

Մոտ կես ժամ տևած առանձնազրույցին հաջորդել է նվերների փոխանակման արարողությունը: ՀՀ Նախագահը կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին փոխանցել է Սուրբ Գայանե եկեղեցու մանրակերտը, իսկ Հռոմի պապը Սերժ Սարգսյանին է հանձնել խաղաղությունը խորհրդանշող մարմարե քանդակ:

Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո ՀՀ Նախագահ Սարգսյանն այցելել է Սուրբ Աթոռի պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի գրասենյակ, որտեղ նրանք առանձնազրույց են ունեցել:

«Արմենպրես»-ը պաշտոնական հաղորդագրությամբ կներկայացնի հանդիպման մանրամասները: