«Զվարթնոց» օդանավակայանում այսօր` ապրիլի 7-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթն իրականցնող ինքնաթիռի վայրէջքի ժամանակ սրտի կաթվածից մահացել է 39-ամյա տղամարդ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սաթենիկ Հովհաննիսյանը:
Սաթենիկ Հովհաննիսյանը նշեց, որ օդանավը վայրէջք է կատարել 10:45-ին, դեպքն էլ հենց վայրէջքի ժամանակ է տեղի ունեցել:
«1979 թվականի ծնված Ռուսասատանի քաղաքացի Արտակ Վանեցյանը առողջական խնդիրներ է ունեցել, բայց մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: Օդանավի անձնակազմը օգնություն է ցուցաբերել, օդանավում ուղևորներից մեկը եղել է բժիշկ, ով նույնպես օգնությունն է ցուցդաբերել, բայց ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել և ուղևորը մահացել է»,- ասաց նա:
Նշենք, որ մահացած ուղևորն ազգությամբ հայ, Ռուսաստանի քաղաքացի Արտակ Վանեցյանն է: