Թուրքական HaberturkTV հեռուստաընկերության եթերում իրեն «գանձեր փնտրելու մասնագետ» կոչող Ուղուր Քուլաչ անունով տղամարդը մանրամասներով պատմել է, թե ինչպես պետք է փնտրել թաքցրած գանձերը, ինչպես պետք է ճիշտ հասկանալ շիֆրերը եւ ինչպես պետք է օգտագործել դետեկտորը։

Սկանդալային թողարկումն արժանացել է բազմաթիվ քննադատությունների: Թուրքիայի հնագետների միության նախագահ Սոներ Աթեշօղուլլարը հաղորդման մասին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, մեղադրել է հեռուստահաղորդման հեղինակներին ու հյուրին: Նա նշել է, որ, առհասարակ, Թուրքիայում պետք է արգելել դետեկտորների վաճառքը:

 

Աթեշօղուլլարը հաստատել է, որ Թուրքիայում օրեցօր աճում է այդ ապարատների վաճառքը, ինչը վնասում է մշակութային ժառանգությանը, որոնք համամարդկային արժեքներ են: