Ֆրանսիայի հրապարակում գիշերը խաղաղ է անցել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շուրջօրյա նստացույցին մասնակցող անձինք դիմավորել են լուսաբացն ու այժմ մաքրության աշխատանքներ են իրականացնում։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ լինելու է երկու հանրահավաք՝ մեկը՝ 14–ին, մյուսը՝ 18.30 –ին:

 

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է.

«Քանի որ ինձ անհատապես շատ են գրում ու չեմ հասցնում պատասխանել՝ արձանագրեմ․ այս հղման միջոցով կարող եք ձեր քարտից, աշխարհի ցանկացած մասից դրամական փոխանցում կատարել մեզ»։