Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշեց պայքարել իր մեթոդներով, որը չհամընկավ իր իսկ թիմակիցների մեթոդների հետ․ նրանք Փաշինյանի պայքարի եղանակը որակեցին սխալ և 0-ական արդյունք արձանագրող՝ հայտարարելով, որ ունեն սեփական ճանապարհային քարտեզը, որն ապրիլի 16-ի դրությամբ դեռ ոչ ոք չի տեսել։ 

14-օրյա մարզային մարաթոնյան քայլից հետո Նիկո Փաշինյանը վերադարձավ Երևան՝ միանալով տեղում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող՝ «Հանուն Հայաստան փրկության ճակատ» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններին։

 

Ապրիլի 14-ից Նիկոլ Փաշինյանը, կիրառելով քաղտեխնոլոգիայի բոլոր հնարավոր ու անհնար եղանակները, ստեղծեց ընդդիմադիրների լայն կոնսոլիդացիա՝ հստակ հայտարարված ծրագրող պարալիզացնելով երկրում քաղաքական իրավիճակը։

Այսօր քաղաքական պարալիզացումը, հավանաբար, գագաթնակետին կհասնի վաղը՝ ապրիլի 17-ին՝ ՀՀ վարչապետի ընտրության օրը։

Ու մինչ Նիկոլ Փաշինյանը պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, իր ստեղծած դաշինքի մյուս անդամները չգիտես թե ինչով  են զբաղված։

Նիկոլ Փաշինյանի շնորհիվ պատգամավոր դարձած Գևորգ Գորգիսյանն, օրինակ, մետոյով խաղաղ գնացել է Ազգային ժողով՝ մասնակցելու լրագրողների հետ ճեպազրույցին։

Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե Թանդիլյանի մասին խոսելն, առհասարակ, ավելորդ է․ նրանք չեն պատասխանում հեռախոսազագերին, և ընդհանրապես, չեն երևում քաղաքական թեժ երկնակամարում, չեն երևում հատկապես այն ժամանակ, երբ իրենցից պատգամավոր կերտած անձը կենաց-մահու պայքար է տանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։

Աղավնի Սուքիասյան