Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Խորենացի փողոցով հասան և փակեցին Տիգրան Մեծի պողոտան: Նրանք մի պահ նստեցին փողոցում: Ընթացքում վարորդները անընդհատ դժգոհում էին, որ փակել են ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը հանդարտեցնում էր իրավիճակը, ներողություն խնդրում անհարմարությունների համար:

Նշենք, որ իրենց երթի ընթացքում ցուցարարները աղբամաններ էին բերում ու փակում փողոցը:

 

Հավելենք, որ այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը 29 է: