ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի ապրիլի 17-ից 19-ը Տաշքենդում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը ապրիլի 20-ից 21-ը Տուլայում (ՌԴ) կմասնակցի նաև գործարանային պայմաններում զենիթային հրթիռահրետանային նոր համալիրների ուսումնասիրման աշխատանքներին: