«Եթե մեր պատկերացրած ձևաչափը չկայանա, Երևանի ավագանու ընտրություններին կգնանք առանձին ցուցակով»,- Lragir.am-ին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:
Նա նշեց, որ ՀՅԴ-ն այն տեսակետին է, որ միասնական մասնակցելու դեպքում ճիշտ կլինի եռաչափ ձևաչափը կիրառել: Արսեն Համբարձումյանը նկատի ունի ՀՅԴ-ի, Ժառանգության և ԲՀԿ-ի միասնական մասնակցությունը, քանի որ, նրա խոսքով, այս երեք ուժերի միջև են խնդրի վերաբերյալ քննարկումներ եղել: Եթե այդ ձևաչափը չկայանա, ըստ Արսեն Համբարձումյանի, ՀՅԴ-ն միայնակ կմասնակցի ավագանու ընտրություններին:
ԲՀԿ այն հայտարարությանը, թե մյուս ուժերը պետք է համախմբվեն ԲՀԿ առանցքի շուրջը, Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ իրենք որևէ մեկի առանցքի շուրջ համախմբվելու խնդիր չունեն:
Հարցին, թե ՀԱԿ-ի հետ միասնական գնալու սցենարը բացառո՞ւմ են' հաշվի առնելով, որ ՀԱԿ-ն էլ է կողմնակից միավորմանը, Արսեն Համբարձումյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի հետ քննարկում չեն ունեցել:
«Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի այդ կոչը պատշաճ չի արվել: Ոչ թե կոչ է արվում, այլ պաշտոնապես իրենց տեսակնետները փոխանցում են և պատրաստակամություն են հայտնում քննարկելու»,- ասաց նա:
Ըստ Արսեն Համբարձումյանի' ՀՅԴ-ն փորձել է զերծ լինել ամբիցիաներից, կառուցողական լինել, որպեսզի միասնական ճակատը կայանա: «Բայց դժբախտաբար պետք է արձանագրեմ, որ այդ նույն կոնստրուկտիվ մոտեցումը մյուս ուժերի կողից չենք նկատել այն առումով, որ այդ հնարավորությունն իրականություն դառնա»,- ասաց Արսեն Համբարձումյանը:
Եթե եռաչափ ձևաչափը չկայանա, ՀՅԴ-ն առանձին կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությանը
16:28 - 12.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
11/12/18 15:50
Դաշնակցության քաղաքական գործունեությունը պայմանավորված չէ խորհրդարանում լինել-չլինելով. Արսեն Համբարձումյան
09/04/13 11:31
P.S. Հյուրը Արսեն Համբարձումյանն է
14/02/13 11:03
ՀՅԴ-ն իր որոշումը կհրապարակի վաղը. Արսեն Համբարձումյան
03/07/24 08:20
«Ժողովուրդ»․ Արսեն Թորոսյանի ունեցվածքը
07/05/24 14:40
Սա ազգային և նաև համամարդկային պայքար է, մարդը նվաստացած չպիտի ապրի. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
30/04/24 09:53
«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»
29/04/24 16:12
Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն Բաբայան
17/04/24 08:06
«Ժողովուրդ». ԱՆ-ի շուրջ գործողությունների ֆոնին՝ Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան