Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները շարժվում են Մոլդովական փողոցով և գնում են դեպի Պաշտպանության նախարարության շենք։

Մինչ այս երթի մասնակիցները Նորքի երկրորդ զանգվածում էին:

Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանին բանակցության սեղանի շուրջ նստելու կոչ էր արել վարչապետը, որին ի պատասխան Փաշինյանն արձագանքել էր. «Եթե իմ ձերբակալման, կալանավորման ապօրինի փորձ լինի' Ազգային ժողովի նիստ պետք է տեղի ունենա: Կոչ եմ անում այդ նիստի ժամանակ դուրս գալ փողոց, և դա կդառնա արդեն հեղափոխության վերջնական հաղթանակը»: