Ճանապարհային ոստիկանության մոտ՝ Իսակովի պողոտայում են հավաքվել շուրջ 50 վարորդներ՝ պահանջելով վերադարձնել տուգանային հրապարակ տեղափոխված իրենց ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկացանք Հայաստանի հելսինկյան կոմիտեի լրատվական ծառայությունից: Նշվում է, որ ըստ վարորդների, ավտոմեքենաները տուգանային հրապարակ են տեղափոխվել ազդանշանները միացնելու պատճառով: Վարդները մտադիր են Ճանապարհային ոստիկանության մոտ բողոքի ակցիա իրականացնել:

 

Նկատենց, որ Հայաստանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը վերջին օրերին ուղեկցվում են գրեթե չընդհատվող ազդանշաններով: Վարորդներն, այդպիսով, իրենց մերժումն են հայտնում Սերժ Սարգսյանին: