Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում հայերեն և ռուսերեն լեզուներով գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի հրաժարականի մասին:
«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ թողնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Շտապ! ՀՀ վարչապետը հրաժարական է տվել: Փառք Աստծո, որ ամեն ինչ անցավ առանց լուրջ ողբերգական միջադեպերի: Հարգեք ժողովրդին!»,- գրել է նա: