ԵԱՀԿ մշտական խորհրդի ապրիլի 26-ի նիստում Եվրոպական միությունը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայաստանում ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ»:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ԵՄ-ն ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքը ոստիկանության բաժիններ այցերի, բողոքների քննարկման և քաղաքացիների հետ առանձնազրույցների առնչությամբ՝ կարևորելով խոսքի ու կարծիքի, ինչպես նաև միավորումների ու խաղաղ հավաքների հիմնարար ազատությունները: