Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցեց «Յուրգորդեն»-ի խաղին:

Ֆուտբոլի Շվեդիայի առաջնության 6-րդ տուրում «Յուրգորդեն»-ը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «Համարբյու»-ին:

 

Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը թիմի մեկնարկային կազմում չէր, բայց փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Յուրգորդեն»-ը մրցաշարային աղյուսակում  7-րդ տեղում է: