Այս պահին դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը փակել են մի խումբ քաղաքացիներ: Նրանց շարքում են աշակերտներ, ովքեր հայտարարել են, որ դասադուլ են անում և միանում են բողոքի ակցիային: Շատ զբոսաշրջիկներ իրենց ճամպրուկներով ոտքով են շարժվում դեպի օդանավակայան:

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները «գոր-ծա-դուլ» կոչերով միացել են ցուցարարներին, որոնք փակել են օդանավակայան տանող ճանապարհը: