«Այսօր, ժամը 20:00-ին ես Սերժ Թանկյանին կդիմավորեմ օդանավակայանի սրահներից մեկում: Ովքեր գալու են նրան դիմավորելու՝ կոչ եմ անում սպասել օդանավակայանի այն հատվածում, որտեղ կարասի մեծ շիշ է դրված: Հետո միասին կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ: Այնտեղ արդեն ժամը մոտավորապես 21-ին ես և Սերժը ելույթ կունենանք: Տեղի կունենա հանրահավաքի նման մի միջոցառում»,- այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց ընդդիմության առաջնորդ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ վաղը Աժ-ում տեղի են ունենալու վարչապետի ընտրություններ. «Դուք առավոտից կհավաքվեք Հանրապետույթան հրապարակում և ուղիղ եթերով կհետևեք ընտրություններին, որից հետո ես կգամ հրապարակ և կխոսենք այդ պահի վիճակի մասին և, ամենայն հավանականությամբ, այդ պահից կսկսեմ կատարել վարչապետի պարտավորություններ, եթե իհարկե արտառոց որևէ բան չպատահի, իսկ եթե որևէ բան պատահելու լինի, ես ձեզ անպայման տղյակ կպահեմ: Այս պահի դրությամբ՝ այդպիսի ազդակ չկա»,- ասաց նա: