ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ընդունելության քննությունները մեկ շաբաթով հետաձգելու առաջարկով:
«Մի կարևոր հարց. քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար՝ առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգելու ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը; Հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»,- գրել է ԿԳ նախարարը: