Հիրոկաձու Կորեեդայի «Խանութների գողիկները» ճապոնական ֆիլմը Ժան-Լյուք Գոդարի կինոնկարը հետ Է մղել Կաննի 71-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի կինոքննադատների վարկանիշի առաջին տեղից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը: Ինչպես հետեւում Է Screen հանդեսի մայիսի 15-ի վարկանիշից, ճապոնական կինոնկարն ստացել Է 3,2 միջին միավոր:

 

Այն ամենից բարձր են գնահատել Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից քննադատները: 87-ամյա ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Կերպար եւ խոսք» նոր ֆիլմը զբաղեցնում Է կինոքննադատների (3 միավոր) վարկանիշի երկրորդ տեղը: 2,9 միավորով երրորդ հորիզոնականը կիսում են Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմը», «Ash is Purest White» չինական կինոնկարը եւ «Երջանիկ ինչպես Լացարոն» իտալական ժապավենը: Կաննի կինոփառատոնը կտեւի մինչեւ մայիսի 19-ը: