Աշխատանքից ազատվել է Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա, ամփոփելով իր պաշտոնավարման երրորդ օրը, մասնավորապես, գրել է.
«Հանդիպեցի ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի հետ. ինչից ասես, որ չխոսեցինք:
Հեռախոսազրույց ունեցա Հրանուշ Հակոբյանի հետ. Սփյուռքի նախկին նախարարն ինձ աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ անհրաժեշտության դեպքում:
Ողջ օրվա ընթացքում ընդունեցի արտասահմանից ժամանած մի քանի բարերարների: Հիմնական քննարկվող թեմաներն էին ներդրումներն ու հայրենադարձությունը:
Ընդունեցի նաեւ Նաթան արքեպիսկոպոսին:
Իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվեց Սփյուռքի փոխնախարար Վահագն Մելիքյանը:
Հանդիպեցի մոնիթորինգի նորաստեղծ խմբի անդամների հետ: Նրանք ինձ զեկուցեցին Սփյուռքի նախարարության վերջին շրջանում ծավալած գործունեության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլում, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքները:
Դե իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո՝ 19:00-ին, մասնակցեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին»: