Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Արթուր Խաչատրյանի հրաժարականից և գյուղատնտեսության նախարար նշանակվելուց հետո դեռևս այդ մարզը մարզպետ չունի:
ԼՈւՐԵՐ.com-ին որոշ տեղեկություններ են հասել այն մասին, որ այդ պաշտոնին հավակնում է Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Պետրոսյանը, ով մարզում հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և քաղաքացիական ակտիվությամբ:
Կարեն Պետրոսյանը բավականին մեծ ակտիվություն էր ցուցաբերել հատկապես Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաների, հանրահավաքների ժամանակ: