Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն այսօր նիստ կգումարի։

Նիստը կվարի կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը։

 

«Գործադիր մարմինը նույն կազմով կհավաքվի ասյօր և նիստը, ինչպես միշտ՝ այնպես էլ այսօր՝ կվարի Սերժ Սարգսյանը»,-մեզ հետ զրույցում ասաց  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։

Դիտարկմանը՝ ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը Հայատանում չէ և, հետևաբար, կբացակայի այսօրվա նիստից, Ռուբեն Թադևոսյանը պատասխանեց․ «Այո՛, Կարեն Կարապետյանն այսօրվա նիստին չի մասնակցի, քանի որ Հայաստանում չէ»,-ասաց Թադևոսյանը՝ չնշելով, թե այսօրվա նիստից Գործադիր մարմնի անդամներից էլ ովքեր չեն մասնակցի։