ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդանոցից Սպիտակ տուն վերադարձած իր կնոջ անունը Twitter-ում սխալ է գրել:

«Հրաշալի է, որ մեր հրաշալի առաջին տիկինը վերադարձել է Սպիտակ տուն։ Մելանին իրեն լավ է զգում։ Շնորհակալություն ձեր աղոթքների եւ մաղթանքների համար»,-գրել է նա։

 

The Hill-ի փոխանցմամբ՝ որոշ ժամանակ անց Թրամփը ուղղել է թվիթը:

Մելանյա Թրամփը երիկամների անոթների էմբոլիզացիայի կուրս է անցել: