Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում սաները բողոքի ակցիա են անցկացնում:

Նրանք պահանջում են վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սերգեյ Խառատյանին, ով մայիսի 20-ին աշխատանքից հեռանալու դիմում է ներկայացրել, ինչից հետո դասախոսական կազմն ու ուսանողները դասադուլ և գործադուլ են սկսել:

 

«Պահանջում ենք պարոն Խառատյանի վերադարձը: Լավագույն դասախոսները դիմում են գրել և դուրս եկել քոլեջից, ո՞վ է դրա պատասխանատուն:  Մեզ մենակ պարոն Խառատյանը կարող է ասել, մենք մտնենք քոլեջ, թե ոչ»,- նշեց ակտիվիստներից մեկը: