«Ժամանակ» թերթը գրում է.
«Խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, չեն հաստատվում:
Մասնավոր զրույցներում Փաշինյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է պահպանել «Ելք» դաշինքը եւ ընտրությունների գնալ դաշինքով:
Փաշինյանը դա բացատրել է այն հանգամանքով, որ նաեւ «Ելք»-ի այլ կուսակցությունների աջակցությամբ հնարավոր եղավ ապահովել համաժողովրդական շարժման հաղթանակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում