Միացյալ Նահանգների տիեզերական գործակալությունը (NASA) մտադիր Է մինչեւ տարեվերջ ձեռնամուխ լինել իր բեռների համար տեղերի գնմանը մասնավոր իջեցվող ապարատներում, որոնք, ինչպես սպասվում Է, Լուսին կուղեւորվեն առաջիկա մի քանի տարում: Այս մասին, հայտնել Է Space.com ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով NASA-ի տնօրենի օգնականի տեղակալ Ջեյմս Ռոյթերին:
«Մենք անհրաժեշտ ենք համարում որքան կարելի Է արագ հնարավորություն ստանալ մեր բեռները Լուսնի մակերեւույթ հասցնելու վայրԷջքային մոդուլների միջոցով,- մեջբերում Է ինտերնետ-հրատարակությունը Ռոյթերի խոսքից անցյալ շաբաթվա վերջին Փասադինայում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած տիեզերական տեխնիկայի ցուցահանդեսում, որտեղ Միացյալ Նահանգների մի շարք ֆիրմաներ ներկայացրել են, մասնավորապես, իջեցվող ապարատների՝ իրենց նախագծերը:- Եվ մենք կարծում ենք, որ մեզ նման հնարավորություն կարող են ընձեռել մասնավոր ընկերությունները»:
Նրանց մոդուլների միջոցով, Ռոյթերի խոսքով՝ NASA-ն առաջին փուլում, մինչեւ 2021 թվականի վերջը, կցանկանար Լուսին հասցնել իր 10-ական կիլոգրամ բեռներ: «Մենք մտադրվում ենք նման պարտավորագրեր կնքել մինչեւ ընթացիկ օրացուցային տարվա վերջը»,- նշել Է նա: Ինչպես ընդգծել Է Ռոյթերը, բեռները Լուսին հասցնելու համար NASA-ին առայժմ կբավարարեն ինչպես ոչ մեծ իջեցվող մոդուլները, այնպես Էլ միջին չափերի ապարատները՝ 500 կիլոգրամից մինչեւ մեկ տոննա զանգվածով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: