Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի քաղաքապետարանի ԵԼՔ խմբակցության ավագանու անդամները թիվ 19 պոլիկլինիկայում են՝ հնարավոր չարաշահումների վերաբերյալ ստացած ահազանգի հետքերով։ 

Երևանի Ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ահազանգողները բուժաշխատողներ են եղել, ովքեր պնդել են, որ իրենց աշխատավարձերից գումարներ են պահվում պոլիկլինիկայի կոմունալ վճարումների համար։

 

Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը՝ նշելով, որ իրենց աշխատավարձերից պահումներ են արվում կոմունալ վճարումների համար՝ մոտ 10%։ Պահումները լինում են հատկապես ձմռան ամիսներին:

Պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանն, անդրադառնալով ակնաբույժին, նշեց, թե վերջինս կոնֆլիկտային անձնավորություն է, ապա հորդորեց խոսել նաև մյուս աշխատակիցների հետ: Դիտարկմանը, թե ակնաբույժը միակը չէ, ով դժգոհություն ուներ, տնօրենը, մեջբերելով օրենքն, ասաց, թե այդ պահումներն արվել են օրենքի շրջանակներում: 

Սոնա Հարությունյան