Փրկարարական  ծառայություն մայիսի 30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա արգելափակված տուժած:

Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ լրատվական բաժնից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 17-րդ կմ-ին՝ «Բեկոն» մսամթերքի արտադրամասի մոտակայքում, «Opel Vectra B» մակնիշի (վարորդը` Գ. Գ., ծնված 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և մոտ 80 մ գլորվել ճանապարհի երթևեկելի հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գ. Գ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և տեղում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ հրաժարվել է հոսպիտալացումից: