ՀՀ էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցով մեկնակել են քննարկումներ, որոնք շարունակվում են։
Նախարար Գրիգորյանը նշեց, որ քննարկման արդյունքների մասին կտեղեկացնեն, երբ քննարկումներն ավարտվեն:
Հիշեցնենք, երեկ, էներգետիկայի նախարարությունում, քննարկում է եղել Հանրային ծառայությունները կարգավորող հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ` էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վերաբերյալ: