ՀՀ ոստիկանությունը «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, միևնույն ժամանակ հավաքի մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:
Ոստիկանությունը այսուհետ էլ տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները»,- նշված է հաղորդագրության մեջ: