«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդպիսի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ինչպես Փաշինյանի թիմի որոշ անդամներ, այնպես էլ Հայաստանի մի քանի դեսպաններ:
Նրանք համարում են, որ Փաշինյանը ոչ միայն ներհասարակական խաղաղություն եւ կայունություն բերեց Հայաստանին, այլեւ կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության եւ համերաշխության նախաձեռնող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում