Մշակութի նախարար Լիլիթ Մակունցի համար կառավարության ներկայացուցիչների այցը Վրաստան՝ արդյունավետ էր այն առումով, որ դրանով հայ-վրացական հարաբերությունները նոր փուլ են  թևակոխել:  Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: 

Հարցին՝ ի՞նչ օրակարգ է սահմանվել հատկապես մշակույթի ոլորտի համար, նախարարն ասաց, որ քննարկվել է թատրոնի հարցը. «Մշակույթի ոլորտում քննարկել ենք թատրոնի հարցը, հայկական թատրոնի հետ կապված խնդիրներ կային: Տեսել եմ թատրոնի շենքը, որը վերակառուցվելու է նույն տեղում: Հայկական թատրոնը մնալու է իր տեղում, համալրվելու է նոր սարքավորումներով»,-ասաց նախարարը՝ նշելով, որ Վրաստանի հայկական թատրոնում աշխատող դերասաններն ու թատրոնի աշխատակազմը ևս գոհ է այդ հանդիպումից  և իրենք շարունակելու են աշխատել իրենց հարազատ թատրոնում և ավելի լավ պայմաններում: