Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ֆուջեյրայի Էմիրության ափերի մոտ կհայտնվի աշխարհում խոշորագույն արհեստական բուստախութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 8-ին հայտնել Է Էմիրության Arabian Business հրատարակությունը:
Համապատասխան համաձայնագիրն ստորագրվել Է ԱՄԷ-ի կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի նախարարության եւ Fujairah Centre for Adventures-ի միջեւ, որը Ֆուջեյրայի իշխանությունները 2017 թվականին ստեղծել են Էմիրությունում հանգստի ակտիվ տեսակների զարգացման համար:
Արհեստական խութի ստեղծման նախագիծը նախատեսված Է ծովային բուսական եւ կենդանական աշխարհի պահպանման եւ ձկան պոպուլյացիայի ավելացման , ինչպես նաեւ Էմիրությունում զբոսաշրջության զարգացման եւ ԱՄԷ-ից ու արտասահմանից սուզալողորդների եւ բնության սիրահարների ներգրավման համար, նշել Է հրատարակությունը եւ հավելել, որ խութի ստույգ դիրքը տակավին ընտրված չԷ, բայց այն կգտնվի ափից մեկ ծովային մղոն (1,852 կիլոմետր) հեռավորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: